Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ կառավարության նիստում քննարկվեց «2014-2025 թթ Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» բազմաչարչար նախագիծը, որը պետք է ընդունված լիներ դեռ անցած տարվա գարնանը: Ծրագիրը կքննարկվի դեռ երկու-երեք ամիս: Այս ընթացքում ծրագրից հանվել է ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման մասին դրույթը, և փոխարենը ներառվել է Մաքսային միությանն անդամակցելու մասին կետը։ Ընդ որում, ՄՄ-ին անդամակցությունը նաև գնահատվել է ծրագրի իրականացման ռիսկ։
Ըստ այդմ, ՄՄ-ին անդամագրվելուց հետո կառավարությունը չի բացառում, որ Հայաստանը եվրոպական ներդրումների համար կկորցնի գրավչությունը, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունը կվերանայվեն, խոչընդոտներ կառաջանան դեպի ԵՄ ապրանքների արտահանման առումով։ Կառավարությունը չի բացառել նաև, որ կկրճատվեն ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող բյուջետային աջակցությունը և ներդրումները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։