Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև 2009 թ-ին կնքված Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում 2016-2018 թթ. միջոցառումների ծրագրի ստորագրման արարողություն: Փաստաթուղթը ստորագրել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը:
Արարողությանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին` նշել է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում: Ուլյանովսկի նահանգը և Շիրակի մարզը երկար տարիների համագործակցության ավանդույթներ ունեն կրթական, մշակութային ոլորտներում, սակայն ակնհայտ է, որ հատկապես վերջին 10 տարիներին այդ համագործակցությունն ավելի լայն թափ է ստացել: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումը խթան կհանդիսանա համագործակցության ընդյլայնման և ակտիվացման համար»:
Փոխնախարարն ընդգծել է, որ երկու նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և հույս հայտնել, որ ապագայում նման ակտիվ փոխգործակցություն կծավալվի նաև այդ ոլորտում:
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ուլյանովսկի նահանգը ՌԴ-ի տնտեսապես ակտիվ զարգացող նահանգներից է և կարևորում է փոխգործակցության ակտիվացումը Շիրակի մարզի հետ բոլոր ոլորտներում: Մենք երբեք չենք դադարել նպաստել այդ համագարծակվության զարգացմանը և այժմ էլ դիտարկում ենք տնտեսական համագործակցության, մարզում ռուսական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հնարավորությունը»,-իր խոսքում նշել է Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը: Նա տեղեկացրել է, որ Շիրակի մարզպետին հրավիրել է Ուլյանովսկի նահանգ՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Շիրակի մարզի և Ուլյանովսկի նահանգի միջև համագործակցունը ծավալվել է 2009 թ-ից, որի ընթացքում իրականացվել են կրթական, մշակութային համատեղ միջոցառումներ: Համագարծակցության շրջանակում Գյումրիում կառուցվել է «Պատվո Բլուր» հուշահամալիրը` նվիրված ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուսական բանակի սպաներին, բարեկարգվել է շրջակայքը: 2017թ-ին Շիրակի մարզում նախատեսվում է անցկացնել «Ուլյանովսկի օրեր», որի ժամանակ կքննարկվեն տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո կողմերը փոխանակվել են հուշանվերներով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն