|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է փոփոխությունը, որով առաջարկվում է 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել Արցախում ականազերծման ծրագրին, ինչպես նաև վերականգնման ծառայություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Նշվում է, որ 2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել է Թիջեյ Քոքսը:
ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի խոսքով` կոնգրեսական Թիջեյ Քոքսն առաջին իսկ օրվանից զբաղվել է Կալիֆոռնիայում բնակվող հայ համայնքի համար կարևորագույն հարցերի լուծմամբ:
«Իմ կողմից ներկայացված փոփոխությունը կապահովի Լեռնային Ղարաբաղում ականազերծման և վերականգնման ծրագրերի շարունակական ֆինանսավորումը: Ես վճռական եմ տրամադրված աշխատել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի իմ գործընկերների, ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի և HALO Trust-ի հետ` ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի համայնքների վերականգնումն այն նպատակով, որ առաջիկայում տարածաշրջանն ազատ լինի ականներից»,- շեշտել է Թիջեյ Քոքսը: