կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 14:55
Հասարակություն

Երիտհհկականները հուզված են

Երիտհհկականները հուզված են

Այսօր «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցավ «Փաստարկ» ծրագրի առաջին միջոցառումը` ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող ինտելեկտուալ մրցույթը: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական կազմակերպությունը: Ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը և այլք: Նախատեսվածի համաձայն` միջոցառմանը պետք է մասնակցեր նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, սակայն yerkir.am-ինԿ. Ավագյանը հայտնեց, որ նա տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ:

 

Լրագրողների հետ զրույցում Ավագյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, նշեց, որ մտահղացումը երիտասարդներինն է: «Միջոցառումը ծնվել է երիտասարդների շրջանակում, այն PR ակցիա չէ և ոչ էլ` պարտադրված միջոցառում»,- ասաց նա և հավելեց, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:

 

«Մեր երիտասարդները բավականաչափ մեծ հնարավորություն ունեն միջազգային տարբեր ծրագրերում ներկայանալու և այդ ընթացքում Հայաստանի շահերից բխող նյութեր և փաստարկներ ներկայացնելու: Խնդիր կար նրանց համար մեկ ընդհանուր ձևաչափ և հարթակ ընտրելու համար»,- ասաց նա:

 

Ի դեպ` ՀՀԿ-ական երիտասարդները, ովքեր ամիսներ շարունակ պատրաստվել էին այս միջոցառմանը, բավականին հուզված էին:

 

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: