|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Իմ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ չպետք է տար. այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի ամբիոնից իր զեկույցին, որի ամբողջ ընթացքում ծիծաղում էր:
«Ես չգիտեի, որ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ։ Առաջին անգամ էի զեկուցում, մի փոքր հուզված էի։ Շատ տարատեսակ մեկնաբանություններ եղան, որոնք անհասկանելի էին՝ ինչու։ Առաջին ելույթս էր, հետայսու կերեւա՝ այդպես եմ, թե՝ ոչ»,- ասաց Սիմիդյանը։