Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ոչ թե հարց ուղղեց, այլ հորդոր հնչեցրեց: «Որոշ պաշտոնյաներ իրենց թույլ են տալիս նախարարին ոչ վայել վարք, ոչ կոռեկտ արտահայտություններ: Պարո'ն վարչապետ, հորդորում ենք, որ բացատրական աշխատանքներ տանեք այն նախարարների հետ, որոնք ոչ կոռեկտ պահվածք ունեն խորհրդարանում և խորհրդարանից դուրս: Եթե ուզեւմ են կայանալ, թող այլ ձևաչափի մեջ կայանան: Եթե` ոչ, ապա կստանան ավելի կտրուկ պատասխան»,- ասաց նա:
Պատգամավորին արձագանքեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ այսօր ինքը բարեկրթության նախարարի է վերածվել, քանի որ մի քանի անգամ ստիպված է խոսել բարեկրթության մասին: «Ցանկացած մարդ ունի արժանապատվություն: Պատգամավորը նույնքան, որքան նախարարը և շարքային քաղաքացին, բաղկացած են նյարդային համակարգից, մսից ու արյունից, և ցանկացած սադրանք, որն ուղղված է կոնկրետ մարդու հանդեպ, արժանանում է արդարացի հակահարվածների: Կառավարության կազմում բացառապես կայացած մարդիկ են, կրթություն և ինտելեկտ ունեցող, որոնք կայանալու խնդիր չունեն` իրենց քաղաքակական ճանապարհը չգտած քաղաքական միավորումների հետ համեմատած: Ամոթ է բոլորիս, որ քաղաքական երկխոսությունը իջնում է ձկնաշուկայի վաճառականների վիճաբանության մակարդակի: Քաղաքականությունը ինտելեկտուալ զբաղմունք է և դիմացինին խորը կսմթելու համար ևս ինտելեկտ է պետք:
Այստեղ ոմանք նստում են «Հելո Քիթի» դեմքով, բայց երկու ժամ անց բացում եմ հատուկ ֆինանսավորվող կայքեր ու տեսնում եմ, թե ինչեր են գրում: Հայաստանը շատ փոքր երկիր է, այն, ինչ դուք բոլորով անում եք, մենակով կարող եմ անել»,- ասաց Աշոտյանը: