|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կառավարությունը վաղը անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ 3 հեկտար անտառային հող կտրամադրի «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը:
«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական կազմակերպություն է, որի նպատակն է դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ: ՀԿ-ն ունի բազմաթիվ անդամներ, որոնց գերակշիռ մասն անչափահասներ են:
Ուստի մշակութային նպատակով` սկաուտական պարապմունքներ, համահայաստանյան ու միջազգային բանակումներ կազմակերպելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված՝ Երևանի վարչական սահմաններում գտնվող «Երևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության տարածքում գտնվող 3 հեկտար անտառային հողը կտրամադրվի ՀԿ-ին: