|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է 21 հարց, որոնցից մեկը գաղտնի է, մյուսներն էլ՝ չզեկուցվող:
2 հարց վերաբերում է զինվորական ծառայությունից տարկետման իրավունքին: Դրանցից մեկով դադարեցվում է Հայկ Մնացականյանին տրված տարկետման իրավունքը, իսկ մյուսով տարկետման իրավունք է տրվում Էմմանուել Ճգնավորյանին:
Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած որոշման նախագծով նախատեսվում է շուրջ 30 մլն դրամ է հատկացնել ԱԱԾ Պետական պահպանության ծառայությանը:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և մասնագիտական ստորաբաժանումների անվտանգության ապահովման միջոցների արդիականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել բարելավել Պետական պահպանության ծառայության տրանսպորտային միջոցների ապահովվածությունը։
Նշենք, որ ՊՊԾ-ն ապահովում է հատուկ պահպանվող պաշտոնյաների ու շենք-շինությունների անվտանգությունը: