Մալայզիան ու Ավստրալիան 60 մլն-ական դոլար կհատկացնեն մարտից անհետացած Boeing 777-ի որոնման համար. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին հայտարարվել է Կուալա Լումպուրում երկու երկրների վարչապետների բանակցությունների արդյունքում:
Ավստրալիան նաև մտադիր է ողբերգության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կառուցել:
Հիշեցնենք, որ «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանած օդանավը անհետացել է այս տարվա մարտի 8-ից՝ Հնդկական օվկիանոսի տարածքում : Օդանավում գտնվել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:
Երկրի վարչապետը նաև նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում կսկսվեն նոր որոնումներ: