Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Յունիբանկ» ԲԲԸ-ն և FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակներում կին ձեռներեցներին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը երկու կազմակերպությունների միջև տեղի կունենա 2018թ.-ի հոկտեմբերին Նիդերլանդներում: Բիզնեսում կին ձեռներեցների ներգրավման միտումը Հայաստանում գնալով աճում է:
Ըստ վիճակագրական տվյալների, վարկավորման անհրաժեշտ պայմաններին համապատասխանող փոքր ձեռնարկությունների 22%-ը և միջին ձեռնարկությունների 15%-ը ղեկավարում են կանայք: Այդ միտումը առկա է բոլոր ուղղություններում, հատկապես` գյուղատնտեսության, առևտրի և ծառայությունների ոլորտում:
«Մենք ուրախ ենք FMO-ի հետ նման արդյունավետ համագործակցության համար: Այն հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շուկայում կան լայն հնարավորություններ և աճի մեծ ներուժ, որը կնպաստի ՓՄՁ-ների հետագա զարգացմանն ու տեղական շուկայում մրցունակության բարձրացմանը: Մենք կարևորում ենք կին ձեռներեցների գործունեությունը և ուրախ ենք, որ FMO-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները հնարավորություն կտան Յունիբանկին նրանց առաջարկելու հենց իրենց պահանջմունքներին համապատասխան վարկատեսակներ: Մեր շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր Capital Locus ընկերությանը` միջոցների ներգրավման գործընթացը սահուն կերպով կազմակերպելու համար»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
«FMO-ի ռազմավարության կայուն զարգացման գերակայություններից մեկը անհավասարության կրճատումն է:Մեր նոր գործընկեր Յունիբանկի կողմից Կանայք բիզնեսում վարկային ծրագրի իրականացումը կբարձրացնի կին ձեռներեցների զարգացման կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Այն կնապստի նաև աշխատատեղերի ստեղծմանը և կխթանի կանանց ներգրավածությունը բիզնեսում: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Յունիբանկի հետ», - հավելեց FMO- ի Ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոխհուիզենը: