|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն տալ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման, և նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտևորման) մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին: Այս մասին գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա շարունակում է, որ Կիրանց գյուղից տեղեկացել է՝ պետության կողմից մինչև 21 միլիոն դրամ վարկային աջակցությամբ 15 առանձնատուն է կառուցվում, ևս 40-ը նախատեսվում է առաջիկայում կառուցել։
«2024 թվականին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո Կիրանցում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի ցանվել։
Հարց է, թե սահմանագոտում ինչպես է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի խանգարելո՞ւ դրան»,-գրել է նա։