կարևոր
2509 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-29 14:27
Քաղաքական

Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք․ Արշակ Սարգսյան

Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք․ Արշակ Սարգսյան

Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք։ Գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյան։

««Հեղափոխական» խմբակը՝ ՔՊԿ֊ն, տարիներ շարունակ իշխանությունը գողանալու և պահելու համար խոստանում էր կոպեկ առ կոպեկ թալանածը ետ բերել ու տալ մեր քաղաքացիներին, բայց արի ու տես՝ սրանք կոպեկ֊կոպեկ ժողովրդից են «թալանում» ու տալիս այս անգամ իրենց թալանողներին։

Կարմիր գծերը պետք է վերանային, այնինչ մի բան էլ թանկանում են՝ դառնալով մինիմալ աշխատավարձի կրկնակիի չափով։

Տարեկան 12000֏֊ը փորձում են դարձնել 160.000֏։ Ինչո՞ւ, եթե կա այլ լուծում բեռնաթափման, որն առաջարկում է «Մայր Հայաստան» դաշինքը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։