|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ճիշտ է, մշակույթի նախարարը նոր է նշանակվել, բայց նրանից քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն արդեն շատ դժգոհ է:
Նա այսօր լրագրողներին ասաց, որ մշակույթի նախարարը տպագրատան շենքի քանդման մասին ասում է, թե` շենքը սեփականատեր ուներ, նա էլ որոշել է քանդել այսինքն` ով փող ունի, ով գող է, ինչ ուզի` կարո՞ղ է անել: Նախարարաը նաև ասել էր, թե, ի վերջո, քաղաքը մարդկանցով է քաղաք: «Եթե շենք, ճարտարապետություն չլիներ, և միայն մարդիկ լինեին, Երևանը քաղաք կկոչվե՞ր և քաղաքը կլինե՞ր: Ճարտարապետությունն ամենաբարդ և ամենակարևոր արվեստն է, այն միջավայր է կառուցում: Տափաստանի մեջ ինչքան ուզում եք` մարդ մտցրեք, այն, միևնույն է, քաղաք չի դառնա, գժանոց կլինի, կստացվի` հավաքվել են աշխարհի խելառները, զբոսնում են տափաստանում»,- կարծիք հայտնեց քանդակագործը: