Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական ճարտարագիտական ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների վերամիավորման գործընթացն ընթանալու է թափանցիկ, և հարցի քննարկմանը ներգրավվելու են դասախոսներ ու ուսանողներ' բոլոր շահագրգիռ կողմերը. լրագրողներին այսօր հայտնեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Լրագրողների հարցին' երկու բուհերի վերամիավորման դեպքում աշխատակիցների կրճատումներ սպասվո՞ւմ են, նախարարը պատասխանեց, որ, իհարկե, որոշակի կադրային փոփոխություններն անխուսափելի են, քանի որ չեն կարող լինել, օրինակ, երկու գլխավոր հաշվապահներ, երկու ռեկտոր, չափից ավելի պրոռեկտորներ և այլն:
«Բայց այս ամենը մենք կմոդելավորենք ու կհասկանանք, թե ինչպես պետք է լուծենք հարցը»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց, որ բուհերն առանձնացել են 1988-ի երկրաշարժից հետո, երբ անհրաժեշտություն կար աղետի գոտու վերականգման համար շինարար մասնագետներ պատրաստելու, եւ այդ պահի համար կայացված ճիշտ որոշումն իր գործունեության ժամկետը սպառել է: