|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր մի շարք բուհերում կադրային «խցանումներ» են. լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա հավաստմամբ` ոչ արդիական կրթություն մատուցող դասախոսների սերունդ ունենք, իսկ մարդկային ռեսուրսի կառավարումը կախված է հասարակական ընկալումներից:
«Պատկառելի տարիք և փորձ ունեցող մի շարք դասախոսներ ունենք, բայց, մյուս կողմից, նաև` փայլուն երիտասարդներ, որոնց նույնպես պետք է համակարգում ընդգրկենք: Այնտեղ, ուր ժամանակակից կրթությունը ձևավորվել է, այդ բուհերի դասախոսները նույնպես դինամիկ են, ժամանակակից, աշխատում են իրենց վրա: Բայց պատկերացնո՞ւմ եք` 67 տարեկան մարդն ինչպես պետք է ժամանակակից տնտեսագիտություն դասավանդի, երբ առարկայի աղբյուրների մեծ մասն արդեն այլալեզու է»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` իրականում շատ դժվարությամբ են կարողանում «ճանապարհել» դասախոսներին: