կարևոր
631 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-23 16:24
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի իր երկրի հետ հարաբերությունները վերբեռնելու համար

Վրաստանի վարչապետը հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի իր երկրի հետ հարաբերությունները վերբեռնելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերագործարկելու համար։

«Մենք հասկանում ենք, որ այսօր [Դոնալդ] Թրամփի վարչակազմը շատ անելիքներ ունի՝ ինչպես ներքին խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, այնպես էլ [Ուկրաինայում] պատերազմի դադրեցման հարցը, որով նա զբաղվում է։ Համապատասխանաբար, Թրամփի վարչակազմն այս փուլում կարող է բավարար ժամանակ չգտնել Վրաստանի համար, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փուլում անպայման կգա ժամանակը, երբ Թրամփի վարչակազմը լրջորեն կհետաքրքրվի վրաց-ամերիկյան հարաբերություններով, և դա պետք է երաշխիք դառնա, որ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերաբեռնվեն»,- լրագրողներին է հայտարարել Կոբախիձեն։

Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնումը կախված կլինի նրանից, թե «որքանով Թրամփը կկարողանա հաղթել խորքային պետությանը» (deep state․ ԱՄՆ-ում խորքային պետություն են անվանվում ստվերային բյուրոկրատական ​​կառույցները, որոնք, ինչպես համարվում է, օժտված են մեծ ազդեցությամբ)։ Վարչապետը նաև ընդգծել է, որ Վրաստանը ցանկանում է ոչ միայն վերականգնել հարաբերությունները, այլև վերսկսել ռազմավարական գործընկերությունը զրոյից և կոնկրետ ճանապարհային քարտեզով։