Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև մեկ տարեկան երեխաները 2014 թվականի սեպտեմբերից պատվաստվելու են նաև պնևմակոկային հիվանդությունների դեմ: Առաջին պատվաստումը կատարվելու է 1.5 ամսականում, այնուհետև 3 և 4.5 ամսականներում: Պատվաստանյութն արտադրված է Բելգիայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա հայտնեց նաև, որ պատվաստանյութը գրեթե հակացուցումներ չունի, և եթե երեխան առողջ է, ապա կարող է պատվաստվել: Հետպատվաստումային ռեակցիաները կլինեն այնպիսին, ինչպիսին մյուս պատվաստումների դեպքում են: Իսկ, ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի, հետպատվաստումային ռեակցիաները կախված են մարդու օրգանիզմի յուրահատկությունից, ինչպես նաև, թե նա այդ պահին ինչ միջավայրում, վիճակում է գտնվում:
«Աշխարհում չկա և ոչ մի հետազոտություն, թե դեղորայքի որ բաղադրիչն օրգանիզմի համար ալերգիկ կլինի, որը` ոչ: Ամեն դեպքում` հիվանդության ռիսկը պատվաստման ռիսկի հետ չես կարող համեմատել»,- ասաց Գ. Սահակյանը եւ հավելեց, որ մինչ այժմ արված հետազոտությունները ցույց են տալիս, որ հետապատվաստումային ռեակցիաների 10-12 դեպք է գրանցվում մեկ տարվա կտրվածքով:
Նա նշեց նաև, որ մարդու քիթ-ըմպանում մշտապես եղող պնևամակոկերն ակտիվանում են զանազան վարակներից հետո և կարող են մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, օրինակ` թոքաբորբի, մենինգիտի: