Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոտայքից մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» COVID-19-ի դեմ պատվաստումային արշավի հերթական կանգառը Իջևանում է, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:«Տավուշի մարզի 65 տարեկանից բարձր անձինք հնարավորություն ունեն պատվաստվել իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով:
Առողջապահության փոխնախարարներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը մեկնել են Իջևան` հետևելու աշխատանքների կազմակերպմանը։
Փոխնախարարները նշել են, որ համավարակը չի ավարտվել, իսկ չպատվաստված բնակչությունը, հատկապես խոցելի խմբերը, ինչպիսիք են տարեցները, շարունակում են մնալ հոսպիտալացման, հիվանդության ծանր ընթացքի և
մահվան շատ ավելի մեծ վտանգի ներքո:
Հիշեցնենք, որ «Պատվաստումը հոգատարություն է» արշավն իրականացվում է առողջապահության նախարարության և ազգային գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024թթ.» ծրագրի շրջանակում
Միջոցառումը կշարունակվի Լոռու և Սյունիքի մարզերում»։