Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման ժամանակ այս տարի մի նոր երևույթ է սկսել ի հայտ գալ՝ հիմնականում փչացող ապրանքների դեպքում. «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ռուսական կողմի գործարարները, կամ այլ կերպ ասած՝ գնորդ կողմը, շուկայականից մի քանի անգամ ցածր գին է առաջարկում հայկական ապրանք արտահանած ընկերություններին՝ համոզված լինելով որ հայ գործարարը ստիպված է լինելու համաձայնել ցանկացած պայմանի:
Բանն այն է, որ հայ գործարարները չեն կարողանում Ռուսաստանի տարածքում ավելի բարձր գնով իրացնել իրենց ապրանքը (ռուս գործարարները, ըստ ոլորտների, գործում են խիստ համաձայնեցված), ՌԴ-ի հարևան երկրներ էլ չեն կարողանում տանել (ԵՏՄ-ի անդամակցությունից հետո այդ գործընթացը անչափ բարդացել է), ուստի մնում է Հայաստան չվերադառնալու համար համաձայնել ցանկացած պայմանի: Այս գործելաոճի արդյունքում գրեթե զրոյական մակարդակի է հասել ՀՀ-ից դեպի ՌԴ ապրանքաշրջանառությունը: Եվ այն խոստումը, թե ԵՏՄ մտնելով՝ մեծ շուկա է բացվում, «քամի տատանելու» պես մի բան էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։