|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ»-ը գրում է. «Գազի գների շոկին դեռ չընտելացած` հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են: Ըստ լավատեղյակների, այս «թվերն» անմիջականորեն կապված են ՀԷՑ-ի վաճառքի հետ: «Էլեկտրիկներից» շատերը, ցանցը մաքրելու, «համ էլ` ով սաղ-ով մեռած» կարգախոսից ելնելով, հավելագրումներ են կատարում: Բայց իրենց ուղղված հարցերին ի պատասխան` անվրդով ասում են. «Ճիշտ ա սաղ, ոչ մի հավելագրում չկա, ձեր տանը սոչիկ դրեք՝ համոզվեք»: Բանն այն է, որ նրանք շատ լավ գիտեն` ով տանը «սոչիկ» ունի, դրանց մոտ հավելագրում չեն կատարում, «սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: