Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կկատարեն Սիրիայի հետ սահմանին անվտանգության ապահովման հետ կապված իրենց պարտավորությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մենք հաստատում ենք մեր սպասելիքները՝ կապված 2019 թվականի համաձայնագրով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պարտավորություների հետ եւ ակնկալում ենք, որ վերոնշյալ պետությունները կմաքրեն մեր սահմանները ահաբեկչությունից։ Մեր ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական տարրերի դեմ պայքարը վճռականորեն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրն ու սահմանային շրջանը լիովին անվտանգ չդառնան», - ասել է Քալընը։
Մեկնաբանելով Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները՝ Քալընը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը շարունակում է ազդել երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա։
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն կգործի դաշինքի ոգուն համապատասխան եւ լրջորեն կվերաբերի Թուրքիայի անվտանգության խնդիրներին»,- ասել է նա։