Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հետևալ բովանդակությամբ:
Ըստ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքում առկա տեղեկատվության` քաղաքացի Թոռնիկ Ալիյանը հանդիսանում է Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն և հոգաբարձուների խորհրդի անդամ (որպես ուսանողության ներկայացուցիչ):
1. Ագրարային համալսարանում ուսուցանվողի ի՞նչ կագավիճակ ունի Թոռնիկ Ալիյանը:
2. Արդյո՞ք օրինական է ուսանողական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և համալսարանի կառուցվածքային ստրաբաժանման ղեկավարի պաշտոնների համատեղումը:
3. Արդյո՞ք օրինական է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և հոգաբարձուների խորհրդի՝ ուսանողների քվոտայով ընտրված անդամի պաշտոնների համատեղումը:
Ստացել էինք ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի պատասխանը, որում, ըստ էության, չկային մեր 3 հարցերի պատասխանները: Այնուհետև դիմեցինք ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ հանձնարարելու նախարար Վ. Դումանյանին մեր հարցերը ուշադիր կարդալու և պատասխանելու խնդրանքով: Ա. Հարությունյանը հանձնարարել է Դումանյանին քննության առնել մեր հարցումը, պատասխանել, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկացնել Վարչապետի աշխատակազմին:
Սակայն, հավանաբար, Դումանյանի զբաղված լինելու պատճառով չի կարդացել, մեր հարցումը կրկին ընթերցել և անհասկանալի պատախանել է Թռչունյանը. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրավասու չէ միջամտելու ուսանողական ինքնակառավարվող մարմինների գործունեությանը, ուսանողական խորհուրդն ինքնուրույն է ընտրում եւ առաջադրում հոգաբարձուների խորհրդի իր ներկայացուցիչներին»:
Մեր հարցերից ոչ մեկը չի ենթադրում ուսանողական խորհրդի գործունեությանը միջամտություն, իսկ կրթության ոլորտի լիազոր մարմնին պետք է հետաքրքրեր «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի 28-րդ հոդվածի` բուհի կառավարման մարմնի 25 տոկոսը ուսանողներն են:
Այսպիսով, ամփոփելով մեր հարցումներն ու պատասխանների իմիտացիաները, կարող ենք արձանագրել՝
1. Խախտվել են «Կրթության մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքները, բուհի կանոնադրությունը:
2. Քաղաքացի Թ. Ալիյանը, չհանդիսանալով համալսարանի ոչ ուսանող, ոչ ասպիրանտ, զբաղեցում է ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնը:
3. Քաղաքացի Թ. Ալիյանը, չհանդիսանալով համալսարանի ոչ ուսանող, ոչ ասպիրանտ, զբաղեցում է հոգաբարձուների խորհրդի՝ ուսանողների քվոտայով ընտրված անդամի պաշտոնը:
4. Եթե շարժվենք ԿԳՄՍ-ի` չմիջամտելու տրամաբանությամբ, առաջիկայում կարող ենք ականատես լինել, որ Դումանյանին Բրյուսովի պետական համալսարանի, իսկ Թռչունյանին՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողական խորհուրդներն ընտրել են հոգաբարձուների խորհուրդների անդամներ (2-ն էլ այդ բուհերի ուսանողներ չեն):
5. Դումանյանը չի կատարում Հարությունյանի հանձնարարականը: