Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի թույլտվություն հեռուստաեթերում`ժամը 22:00-ից մինչև 06:00-ն, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ օրենքը հանրության շահին խիստ դեմ է:
Նա նշեց, որ շատ սխալ է, երբ հեռոստաընկերությունները գովազդի պահին բարձրացնում են գովազդի ձայնը, դա վնաս է առողջությանը, սթրես է առաջացնում մարդու մոտ: «Գովազդների մեծ մասն ավելի շատ հակագովազդ է, դա չի կարելի ցույց տալ երեխաներին: Օրինակ՝ երեք րոպեում հինգ անգամ նույն ապրանքը գովազդելը հակացուցված է»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով մեծ թվով անբարեխիղճ գովազդների առկայությունը, առավել եւս, որ դրանցում իշխում է անգրագիտությունը: Պատգամավորի խոսքով՝ գովազդում հնչում են «կանացի վարսավիրանոց», «տղամարդու կաշվից կոշիկ» արտահայտությունները:
Ըստ նրա` գովազդվում է անգամ արտագաղթը և մարդկանց արտահանումը, երբ նկարագրվում է Ռուսաստան էժան գներով մեկնող միկրոավտոբուսների հարմարավետությունը: Արամ Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ գովազդը մենաշնորհված է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից: