|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքային գործունեության եռամյա ծրագիրը:
Ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ իր համար բացահայտում էր ԱՎԾ ղեկավարի այն հայտարարությունը, թե աղքատությունը հարաբերական հասկացություն է` նայած, թե ինչ գործիքներով են չափում աղքատությունը: Ըստ պատգամավորի` պարզվում է, որ եթե աղքատությունը չափում են Վաշինգտոնից ժամանած հյուրերի գործիքներով, ապա Հայաստանում աղքատ բնակիչ չկա: Բայց եթե չափում են այլ գործիքով, ապա Հայաստանի բնակչության 90 տոկոսը աղքատ է:
Նաիրա Զոհրաբյանը նախ ներողություն խնդրեց ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանից` ասելով, որ հարգում է և վստահում նրա մասնագիտական ունակություններին, սակայն ԱԺ ամբիոնը քաղաքական ամբիոն է, և պետք է հնչեցեն քաղաքական հարցադրումներ:
«Իհարկե, Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը կասկածի տակ չենք առնում, բայց կարծում եմ` աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը պետք է չափել մեկ գործիքով՝ իրականության գործիքով: Զարմանալի է, որ բնակչության կենսամակարդակը գնալով ընկնում է, իսկ աղքատության ցուցիչը` բարելավվում: Կա ռեալ իրականություն, որի հետ պետք է հաշվի նստել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ցանկանում է հստակ պատասխաններ լսել` ինչո՞ւ են Հայաստանում ավելանում աղքատությունն ու գործազրկությունը: