|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությյունը 86600 քառակուսի կիլոմետորվ, որը ներառում է Արցախը, Տավուշի 6 գյուղերի տարածքները, Տիգրանաշենը։
Տավուշից նախկինում ադրբեջանաբնակ 6 գյուղերի տարածքների հանձնումով խաթարվելու է միջպետական ավտոճանապարհով կապը Վրաստանի հետ, Իջևան-Բերդ հաղորդակցությունը, Նոյեմբերյան-Իջևան կապը, Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի սահմանամերձ գյուղերից արտագաղթը նոր թափ է առնելու, այդ գյուղերը դատարկվելու են։ 2020 թվականի պատերազմից հետո շարունակ այս պարզ իրողությունները բացատրել եմ Տավուշի բնակչությանը, սակայն սահմանագոտու բնակիչները հավատալով հանրային կոչված իշխանամետ հեռուստաընկերության և հայտնի ռադիոկայանի քարոզչությանը, բացարձակ մեծամասնությամբ 2021թվականի հունիսի 20-ին ընտրեցին ամբողջ պատերազմի ժամանակ իրենց խաբած Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին։
Հիմա կասեք՝ ո՞ւմ ընտրեին։ Ասեմ՝ եթե ոչ մեկին չէին հավանում, չգնային ընտրության։ Հիմա իրենք մեղավոր չե՞ն իրենց կատարած ընտրության ծանր հետևանքների համար։
Ոսկան Սարգսյան
Լրագրող