Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ելույթ ունենալով ՀՅԴ-ի՝ ԼՂՀ հռչակման առիթով Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքում` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կարեւոր համարեց հայ ժողովրդի միասնականության ապահովումը: Նա շեշտեց, որ անկախության ձեռքբերումը առաջին քայլն է, որից հետո իշխանությունը պետք է կարողանա պահել անկախության հասած ժողովրդին, պետք է կարողանա լուծել նրա բոլոր խնդիրները, որպեսզի քաղաքացին չբռնի արտագաղթի ճանապարհը:
«ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի՝ հայկական երկու պետականությունների գլխավոր խնդիրն է արտագաղթը: Հայաստանից հեռացողների հիմնական դրդապատճառները աշխատանք չունենալն է, բավարար վարձատրություն չստանալը եւ արդարության ու ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Տնտեսագետ պատգամավորը կազմել է արտագաղթի կասեցման ծրագիր, որը կազմված է 11 դրույթից եւ պարունակում է 95 միջոցառում. այն նաեւ կադրային խնդիրներն է լուծում, որպեսզի պաշտոն ստանձնեն խելացի մարդիկ, այլ ոչ թե ծանոթի սկզբունքով, աշխատատեղերի ստեղծում, արժանապատիվ աշխատավարձ, առողջապահական պարտադիր ապահովագրություն, հասանելի եւ մատչելի կրթություն եւ այլն, որոնք բոլորը նպաստելու են պետության հզորացմանը: Արծվիկ Մինասյանի խոսքերով, իշխանությունը պետք է ընկալի իր հասցեին արված քննադատությունը, հասկանա եւ լուծի խնդիրները, այլ ոչ թե թշնամաբար ընդունի քննադատությունները: