Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է, եւ թող որեւէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրն իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ»,- այսօր` ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ, պատասխանելով արտագաղթի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իրոք, ամենամեծ խնդիրներից մեկն է, որ ինձ մտահոգում է: Բայց մյուս կողմից էլ չեմ ընդունում այս թեմայի շահարկումըքաղաքական շարժառիթներով, չեմ ընդունում այս պրոբլեմը ծնկները ծեծելով ու լացուկոծով բարձրաձայնելը: Բոլորիս համար պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր միտում ունի եւ տարբեր ժամանակներում տարբեր դրսեւորումներ է ունենում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Այնուհետեւ բերեց որոշ վիճակագրական տվյալներ, թե որ թվականին արտագաղթի ինչպիսի միտումներ են գրանցվել, ու անդրադաձավ նաեւ 2013 թվականին` նշելով, որ անցյալ տարի, ըստ ԱՎԾ տվյալների, , համեմատած 2012 թվականի հետ, ուղեւորափոխադրման բացասական տարբերությունը կրճատվել է քսանհինգ տոկոսով եւ կազմել 31 հազար մարդ: Այդ 31 հազար մարդն էլ, շեշտեց Սերժ Սարգսյանը, արտագաղթողների ճիշտ թիվը չէ, բայց մեծ թիվ է, քանի որ Հայաստանն ընդամենը 3 միլիոն բնակչություն ունի: Մյուս կողմից, նշեց նախագահը, 31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել, նվազեցնել, ու հասնել ներգաղթի:
«Այս լսարանի համար առավելագույնս պետք է հասկանալի լինել, որ պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դադարում ես դրա մասին խոսել: Մյուս կողմից՝ պրոբլեմը չի լուծվում լացուկոծով, այլ լուծվում է աշխատանքով: Եթե 90-ականներին` պատերազմի ժամանակ, յուրաքանչյուրը կորցնում էր մի գյուղ, չէր շահարկում, ուրիշներին չէր մեղադրում, այլ մտածում էր, թե ինչպես անի, որ մի քանի օր հետո կողքի գյուղն էլ հետը վերցնի: Ոչինչ չի փոխվել, ո'չ կատարողներն են փոխվել, ո'չ իրադրությունն է փոխվել: Մենք գալու ենք դրական արդյունքի»,- նշեց Սերժ Սարգսյանը` դիմելով երկրապահներին: