Շվեյցարիան սառեցրել է Յանուկովիչի և նրա թիմակիցների հաշիվները
Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են Վիկտոր Յանուկովիչի և նրա թիմակիցների, այդ թվում՝ նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի և նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևի հաշիվները. հայտնում է Эхо Москвы-ն: Այդ մասին տեղեկացրել է շվեյցարական FINMA ֆինանսական կարգավորիչը: