կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-24 05:59
Աշխարհ

ԵՄ-ն սառեցրել է Ուկրաինային տրվող օգնությունը

ԵՄ-ն սառեցրել է Ուկրաինային տրվող օգնությունը

Եվրոպական Միությունը պաշտոնապես տեղեկացրել է Ուկրաինային, որ դադարեցնում է պետական կառույցներին տրվող դրամաշնորհային օգնության ծրագրերը, որոնք ուղղված էին պետական գնումների համակարգում բարեփոխումներ կատարելուն:

 

ԵՄ-ն արդեն սառեցրել է 31 միլիոն եվրոյի փոխանցում: Բրյուսելում նշում են, թե այդքանով հարցը չի փակվի:

 

Որոշումն ընդունվել է փետրվարի 11-ին, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան համապատասխան օրենքում փոփոխություններ է արել, ըստ որոնց` էլեկտրաէներգիայի, ջրմուղի եւ կոյուղու ծառայությունները վաճառվելու են` շրջանցելով մրցութային պահանջները: Այս փոփոխությունները հաստատվել են երկրի նախագահի կողմից: Հենց դա էլ առաջացրել է Բրյուսելի զայրույթը:

 

Դադարեցվել են ինչպես նոր սկսված (օրինակ` 65 միլիոն եվրոյի` տրանսպորտային ռազմավարության իրականացման ուղղված), այնպես էլ հին ծրագրերը (օրինակ` 42 միլիոն եվրոյի ծրագիրը, որն ուղղված էր էներգետիկայի ոլորտում բարեփոխումներին):

 

Եթե այս կոնֆլիկտը շարունակվի, ապա Ուկրաինայի կորուստները 2011-ին կարող են հասնել մինչեւ 100 միլիոն եվրոյի, իսկ հետագայում` ավելի կաճեն:

 

Դրամաշնորհային ծրագրերի մի մասի ժամկետը մինչեւ 2013-ն է. հաղորդում է Газета.Ru-ն: