|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի` 410 մլն ֆրանկ (մոտ 470 մլն դոլար) արժողությամբ, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի` 360 մլն ֆրանկ (մոտ 415 մլն դոլար) արժողությամբ, Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալիի` 60 մլն ֆրանկ (մոտ 69 մլն դոլար) արժողությամբ բանկային ակտիվները. տեղեկանում է Reuters գերծակալությունը` վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ն:
«Այդ գումարները սառեցվել են Շվեյցարիայի կառավարության` պոտենցիալ ոչ լեգալ ակտիվներին վերաբերող համապատասխան ցուցմունքների համաձայն»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մուբարաքի եւ Քադաֆիի ներդրումները Շվեյցարիայում սառեցվել են փետրվարին, բեն Ալիինը` հունվարին: