կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 15:17
Քաղաքական

Ջաները դող ա ընգել. Գալուստ Սահակյանը` ոչ իշխանական ուժերի մասին

Ջաները դող ա ընգել. Գալուստ Սահակյանը` ոչ իշխանական ուժերի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նորմալ է վերաբերվում ոչ իշխանական չորս ուժերի քննադատությանը` ուղղված իշխող մեծամասնության հասցեին: «Այդպես էլ պիտի լինի՝ բա ընդդիմությունն ինչի՞ համար ա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գալուստ Սահակյանը:

 

Հարցին, թե ի՞նչ կասի ոչ իշխանական ուժերի կարծիքի վերաբերյալ, թե ՀՀԿ-ն համարձակություն չունի բացահայտելու Մարտի 1-ը, պատգամավորը պատասխանեց. «Եթե իրենց կմխիթարի դա, թող լինի` որ չունեն: Ջաները դող ա ընգել, հիմա համարձակությունից են խոսո՞ւմ: Ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ հանձնաժողովը չկայանա: Կկայացման համար մարդիկ համոզում են, բանակցում, ոչ թե զրպարտում, զազրախոսում: Իրենց ձեռ չի տալիս այդ հանձնաժողովը»:

 

Անդրադառնալով այն տեսակետիներին, որ մինչև իշխանափոխություն չլինի, Մարտի մեկի ոճրագործությունները չեն բացահատյվի, Սահակյանը պատասխանեց, թե 96 թվականից հետո իշխանափոխություն եղավ, բայց չբացահայտվեցին այն ժամանակվա ոճիրները: «Համոզված եմ, որ ոչ միայն հանցագորները կբացահայտվեն, այլև՝ ուղղորդողները: Իսկ թե ինչո՞ւ գործում բացահայտում չկա, պատճառը նա է, որ որևէ անձ, այս տարիների ընթացքում որևէ վկայություն դեռևս չի տալիս: Բացահայտումը կապված է նրա հետ, երբ մարդիկ վկայություն տան՝ տեսել են, չեն տեսել, դա քննչական պրոցես է: Եթե այս հանձնաժողովն էլ կազմավորվի՝ կլինի չորրորդը, քաղաքական վերլուծաբաններն էլ պիտի հասկանան, որ քաղաքական վերուծություններով հանցագործություն չի բացահայտվում: Հիմա դուք մտածում եք՝ ես քննչական կազմկերպություն եմ ներկայացնո՞ւմ: Նման գործերը երբեք մութ չեն մնում, դա բացահայտվելու է, բայց ես չեմ կարծում, թե այդ գործում հանձնաժողովը մեծ դերակատարում կունենա»:

 

Ըստ նրա՝ գործի բացահայտումը կապված չէ իշխանափոխության հետ, ՀՀՇ-ն հեռացավ, բայց հիմա ՀԱԿ են դարձել, որ մոռացության տան, որովհետև այն ժամանակվա որևէ գործ դեռ չի բացահայտվել: Պատգամավորը կրկնեց, թե չի տեսել որևէ ընդդիմադիր գործչի, ով ներկայացնելով հանձնաժողովի ստղծման կարևորությունը, նույպիսի ջանասիրությամբ աշխատի: «Մեր ներքին շրջանակներում հանգիստ պայմաններում կքննարկենք ու կհայտնենք մեր որոշումը»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հիշեցնելով, որ խմբակցության տեսակետը կներկայացնի միայն քվեարկությունից առաջ: