|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ազգային ժողովում շարունակվում են 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները:
Այսօր, երբ ելույթով հանդես էր գալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ` ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մասնակցությամբ: ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը նախարարին ուղղված իր հարցը սկսեց այսպիսի ձեւակերպմամբ. «Ուզենք, թե չուզենք, դուք եք ղեկավարում այս ոլորտը»: Դրանից հետո դահլիճում ծիծաղ պոռթկաց: Ծիծաղում էր անգամ նախարարը:
Փորձելով հարթել իրավիճակը` ՕԵԿ-ական պատգամավորն ավելի վատ դրության մեջ հայտնվեց` հայտարարելով. «Բավականին հարուստ լեզու է մեր լեզուն… Եվ կարծում եմ` պետք է հետեւողականորեն լսենք Ձեր ձեւակերպումները եւ ճիշտ ձեւակերպենք նաեւ մեր հարցերը ու ակնկալենք ճիշտ պատասխաններ»:
Նշենք, որ մինչ այդ էլ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով նախարարին, հիշեցրեց, որ նրան ճանաչում է դեռ այն ժամանակներից, երբ նախարարությունում շարքային մասնագետ էր: «Լավ է, որ աճել եւ հասել եք նախարարի մակարդակին»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը: