կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 15:14
Առանց Կատեգորիա

ՕԵԿ-ական պատգամավորը սպառնում է լրագրողին

ՕԵԿ-ական պատգամավորը սպառնում է լրագրողին

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ մանդատը վայր դրած ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանին կփոխարինի ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը, որին հարեւանները, ըստ թերթի, ճանաչում են «Քույրիկ Լևոն» ածականով։ Դոխոլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հրապարակմանը եւ, մեղմ ասած, սպառնացել լրագրողին:

 

«Բոլորովին էլ հարկ չէր լինի անդրադառնալ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա իմ մասին հրապարակմանը, եթե հերթական անգամ թերթոնը անցած չլիներ պրոֆեսիոնալիզմի, էթիկայի և որ ամենակարևորն է` բարոյականության սահմանը: Այդուհանդերձ ուզում եմ հրապարակման հետ կապված ներկայացնել մի քանի նկատառում: Նախ, արդեն 10 տարի է ինչ անդամակցում եմ ՕԵԿ-ին և տարիներ շարունակ ղեկավարում եմ Շենգավիթի ՕԵԿ կառույցը:

 

Բոլոր համապետական և տեղական ընտրություններում ԸԸՀ և ՏԸՀ-ում ներկայացրել եմ կուսակցությունը, բազմաթիվ անգամներ ղեկավարել եմ ՕԵԿ նախընտրական շտաբը: Իմ աշխատանքը եղել է ոչ միայն կուսակցության նախագահի և ղեկավարության, այլև բազմահազար մեր կուսակցականների, համակիրների և տարածքի բնակիչների աչքի առջև, որոնց գնահատականները թե քաղաքական, թե մարդկային և թե ամենակարևորը` բարոյական հարթությունում արդեն ստացել եմ: Սրա մասին ես չէ որ պետք է խոսեմ: Սրա մասին խոսում են փաստերը:

 

Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական մասին, ապա, այո, ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանի` մանդատը վայր դնելուց հետո, ՕԵԿ համամասնական ցուցակով հաջորդը ես եմ, բայց իմ, կամ իմ գործընկերներից և ոչ այլ մեկի մասով ՕԵԿ քաղխորհուրդը որևէ որոշում չի կայացրել:

 

Հետևաբար խնդիրը շահարկելը և իմ անձի վրա ակնհայտ հարձակումը առնվազն տարօրինակ ու անհասկանալի է: Այժմ հրապարակման բարոյական բաղադրիչի մասին: Խոսքիս սկզբում նշեցի, թե Ժողովուրդ օրաթերթին առհասարակ ինչպես եմ վերաբերում, սակայն չեմ զլանա ու թեթի լրագրողուհուն մի խորհուրդ տամ` ընդհանրապես տղամարդու տղամարդկության վրա կասկածելը վտանգավոր «իրադարձություն» է ու կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Մեր երկիր փոքր է ու կլոր, ավելին մի չոփով ծածկված չէ, հետևաբար Աստված մի արասցե մի օր Ժողովուրդի լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով: Վերջինն իմիջիայլոց…»,- գրել է նա:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ քույրիկներին ասածներին, առավելեւս ՕԵԿ-ական քույրիկների: