Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը: Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ 17 միլիոն եվրո է անհրաժեշտ այդ փոփոխություններն իրականացնելու համար, որը հնարավոր չէ բյուջեից տրամադրել, ֆինանսավորումը պետք է իրականացվի դոնոր կազմակերպությունների միջոցով, հակառակ դեպքում` եթե մինչև սեպտեմբերի 1-ը ֆինանսավորում չգտնեն, օրենքը չեղյալ կհամարվի:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Շատ է խոսվում որ չարչարանքների գնով են հասել համաձայնության իշխանության և ընդդիմության միջև: Ձեր չարչարանքներին` ապաշխարանք, բայց պետք է փարատեք նաև մեր մտահոգությունները` աբսուրդ է ֆինանսավորելու պայմանով օրենք ընդունելը»:
Նրա խոսքով՝ արժանապատվության խնդիր է, երբ ԱԺ-ն քվեարկում է մի օրենքի օգտին, որը գումար հայթայթելու պայմանով է գործելու:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ կառավարությունը նպատակահարմար չի գտնում այդ աշխատանքների համար գումարներ ծախսել, որովհետև արդեն ունեն երկարաժամկետ ծրագիր, որով շարժվում են: «Դոնորները մեզ բազմիցս են ասել, որ պատրաստ են աջակցել: Շատ լավ, եթե պատրաստ են, մենք պատրաստ ենք դա անել, բայց մենք պատրաստ չենք գումարներ ծախսել դրա համար»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը արձագանքեց. «Ոնց որ անձնական գրպանից պետք է գումար տաք, բայց բոլորիս գրպանների մասին է խոսքը: Ձեր կառավարության կեսը բիզնեսմեններ են, կարելի է հետո այս ընտրական կայանները վաճառել: Անձնական բիզնեսի հարցերում լավ ակտիվ աշխատում եք, հիմա էլ ծառայողական մեքենաներ եք վաճառում, սրան էլ որպես բիզնես-առաջարկի վերաբերվեք, կայանները գնեք, հետո էլ կվաճառեք»:
Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Կարծում եմ` բիզնես գիտելիքներում իմ և Ձեր գիտելիքներն իրարից չեն տարբերվում, այսինքն` զրոայական են, այդ պատճառով այս հարցը կթողնեմ անարձագանք»: