|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է, և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
«Եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով (Մարտի 1-ի գործ) վճռել է ճանաչել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում և տալ համապատասխան փոխհատուցում: Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրել ենք ես և Վահե Գրիգորյանը», - գրել է Լիպարիտ Սիմոնյանը:
Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից Ալեքսանդր Արզումանյանին պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։