Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկայում կշարունակվի ընդդիմության միասնական գործելաոճը, ինչը շատ ողջունելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ հավելեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը մշակում է օրենսդրական նախաձեռնություն ԱԺ աշխատանքների քառօրյա նիստերը եռօրյա դարձնելու վերաբերյալ:
Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը` Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը շահագրգռված չէ և քաղաքական կամք չունի` բացահայտելու Մարտի 1-ը: Ըստ նրա` Մարտի 1-ն ունի մեղավորներ, հրահրողներ ու կազմակերպիչներ, և Մարտի 1-ը հետևանք էր նախագահական ընտրությունների, ուստի դրա պատասխանատուներից մեկը նաև իշխանությունն է: Եթե իշխանությունը քաղաքական կամք ունենար, ապա իրավական դաշտում կբացահայտվեր Մարտի 1-ը, և հանձնաժողովի կարիք չէր լինի:
Հակոբյանը նշեց, որ մասնակցելու է վաղը կայանալիք` Մարտի 1-ի հանրահավաքին, որին մասնակցելու է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Այն, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի` իր իրավունքները պաշտպանելու համար, դա փաստ է, քանի որ համբերելու տեղ չկա, բայց դրա անունը չի կարելի դնել Մայդան»,- ասաց պատգամավորը: