Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը բազմաթիվ ընտրատեղամասերում ունեցել է հանձնաժողովի անդամներ: Որտեղ ունեցել է վստահված անդամներ, առավելագույն խախտումներ են գրանցել, որտեղ չի ունեցել, առավել հեշտ են կեղծարարներն աշխատել: Yerkir.am-ի հաղորդմամբ` այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Հեռավոր գյուղեր կան, որ 100 տոկոսանոց արդյունք են արձանագրել, 99 տոկոսը Սերժ Սարգսյանն է ստացել: Որոշ գյուղերում, հատկապես հեռավոր շրջաններում, կադրեր չենք ունեցել, հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց համար հեշտ է եղել կեղծելը»,- ասել է նա:
Հովսեփ Խուրշուդյանը խոստովանել է նաեւ, որոշ դեպքերում հանձնաժողովի իրենց անդամներն են գայթակղվել ընտրակաշառքով:
Մամուլի խոսնակը նշել է, որ ոստիկանությունը պետք է այս ամենին հետեւի, բայց մտավախություն է հայտնել, որ վերջինը ոչինչ չի անի, աչք կփակվի ներկայացված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, իսկ վաղը ԿԸՀ-ն պաշտոնական թվերի հրապարակմամբ կվավերացնի երկրում զանգվածային ընտրակեղծիքներով ստացված արդյունքները եւ իշխանության բռնազավթման վորձը:
«Հանրապետությունով մեկ ստեղծել ենք որակապես նոր կարգավիճակ»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանն ու հավելել, որ հանրահավաքներ են լինելու բոլոր մարզերում: Որոշ մարզերի համար եղել են իրազեկումներ, իսկ որտեղ ոչ` առաջարկել է ոստիկանությանը ի գիտություն ընդունել շտապ հանրահավաքների փաստը: Նա հիշեցրել է` օրենքով սահմանված է, որ շտապ է համարվում այն հանրահավաքը, որն անցկացվում է որպես որեւէ իրադարձության արձագանք, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի` երեկ մի շարք մարզեր կատարած այցելություններից հետո ստեղծված իրավիճակը պահանջում է շտապ արձագանք:
«Մենք հիմքեր ունենք պնդելու, որ ոստիկանութւոնը կգործի օրենքի շրջանմակներում եւ կապահովի քաղաքացիների անվտանգությւոնը»,- ասել է «Ժառանգության» խոսնակը:
Հարցին, թե հնարավոր է նոր Մարտի 1, Խուրշուդյանը պատասխանել է.
«Չեմ կարծում, որ իշխանությունը ունի ռեսուրս եւ ցանկություն` նոր Մարտի 1 կազմակերպելու համար»: