կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 03:12
Քաղաքական

Նորմալ ընտրությունների համար քաղաքական կամք է պետք

Նորմալ ընտրությունների համար քաղաքական կամք է պետք

 «Ինչքան էլ ընտրական օրենսգիրքը լինի կատարյալ, լավ, բայց ցանկացած ընտրության համար ամենակարեւորը քաղաքական կամքն է»,- այսօր տեղի ունեցած Ընտրական օրենսդրության փոփոխությունները թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ իր համոզմամբ 1990 թվականի Գերագույն խորհրդի  ընտրությունները արդարության եւ թափանցիկության առումով մնացին անգերազանցելի` չնայած դրանք անցկացվեցին  ԽՍՀՄ օրենսդրությամբ:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ քաղաքական կամք պետք է դրսեւորի նաեւ ընդդիմությունը:

 

ԿԸՀ փոխնախագահ, ՀՀԿ-ական Աբրամ Բախչագուլյանը, խոսելով նոր օրենսգրքի մասին, ասաց, որ նախատեսվում է տեսաձայնագրել քվեարկության ողջ գործընթացը: Նա դարձյալ բացառեց ընդդիմության պահանջը` քվեարկությունից հրապարակել ընտրացուցակները: Փոխարենը հայտնեց, որ մինչ ընտրությունը ցուցակները կտեղադրվեն ինտերնետում, եւ դրանք հնարավոր կլինի ներբեռնել:

 

Քննարկմանը մասնակցում էր նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցում է, որ իր վերաբերմունքը հայտնի  «անարդար ընտրությունների հանդեպ»: Տիգրան Կարապետյանը իշխանական թեւի ներկայացուցիչներին զգուշացրեց. «Ժողովուրդը այն մասսայի հետ է, որը չի ընտրվում այդ տեխնոլոգիաներով, փող բաժանելով: Ես լինեմ, Պողոսը լինի, Պետրոսը լինի: Ընտրություններն ամբողջովին անարդար են, եւ փոքր բացառությամբ ընտրվում են եւ անարդարները: Արդար մասսան կուտակվում է խորհրդարանից դուրս»,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը: