Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
««Չորրորդ Ինքնիշխանության» տեղեկություններով` ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա (Ռոմիկ) Մկրտումյանի գլխին կուտակված սև ամպերը չեն ցրվում։ (Թեև մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատել է աշխատանքից, այնուամենայնիվ, նա շարունակեց մնալ իր պաշտոնում)։
«ՉԻ» աղբյուրների հաղորդմամբ՝ նա մի քանի անգամ իր աշխատանքով կորցրել է վստահությունը Վլադիմիր Գասպարյանի մոտ, ինչը ոստիկանապետը չի ներում։
Ի դեպ, նշում է թերթը, ս.թ. հունվարին, երբ ոստիկանությունը ամփոփում էր 2013 թ. գործունեության արդյունքները, ոստիկանապետը նկատողություն է հայտարարել նրան և նշել է վերջնաժամկետ՝ աշխատանքներում տեղ գտած բացթողումներն ու թերությունները շտկելու համար։
«ՉԻ» տեղեկություններով՝ ոստիկանության գնդապետ Ռոմիկն իր գործունեության ընթացքում այնպես է հասցրել հարստանալ, որ նրա հղփացած կերպարը նկատել է ղեկավարությունը։ Հիմա Ռոմիկ Մկրտումյանը կանգնած է ոչ միայն պաշտոնը կորցնելու վտանգի առջև։ Նրան խիստ պատիժներ են սպասվում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։