Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին վերջերս տեղի ունեցած ուժգին կարկուտին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցը եւս այդ թեմայով էր:
Նա փոխնախարարից մասնավորապես հետաքրքրվեց, թե փորձ արվե՞լ է մեր ԱԳՆ-ի միջոցով Թուրքիայի համապատասխան ծառայությունների հետ համագործակցել, որպեսզի կարկուտի ամպերը Թուրքիայից չներթափանցեն մեզ մոտ: Մխիթարյանը պատասխանեց, որ համագործակցության փորձեր Թուրքիայի հետ չեն արվել:
«Սովետական միության ժամանակ հրանոթներով էինք պայքարում այդ կարկտաբեր ամպերի դեմ: Ասում են՝ շատ հաճախ կրակում էին Թուրքիայի սահման, եւ եղել են դեպքեր, որ դժգոհել են, բողոքել են: Բայց հիմա մենք այդ հրանոթները չունենք` պատերազմի ժամանակ բոլորը գնացին ճակատ, եւ ոչ էլ կարող ենք Թուրքիայի օդային տարածքում կրակել: Ուզած-չուզած մեր պաշտպանական գոտիները պետք է շատացնենք»,- ասաց փոխնախարարը: