|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Գրանդ Հոլդինգի» գլխին սեւ ամպեր են կուտակվել: Գործարար Հրանտ Վարդանյանի բոլոր փորձերը` Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու, կարծես անհաջողության են մատնվում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ս. Սարգսյանի երիտմերձավորները Հրանտ Վարդանյան դեմ կոնկրետ խնդիր են դրել. կա'մ պետք է հոլդինգի արժեթղթերի մի մասը կիսվի իրենց հետ, կա'մ դիմանա Պետեկամուտների կողմից եկող ճնշումներին: Այսինքն` Հայաստանում հնարավոր չէ ինքնուրույն բիզնես ծավալել, ավելին` Հայաստանում հնարավոր չէ աշխատել օրինական դաշտում:
Պետք է բոլոր գործարարները, որոնք Սերժ Սարգսյանի կողմից սիրելիների ցուցակում չեն, անպայման անցնեն «թրի տակով»:
Երեկ մենք երկար փորձեցինք մեկնաբանություններ ստանալ հոլդինգի մամլո պատասխանատուից, սակայն նա հիմնավորապես անհասանելի էր: Անհասկանալի էր նաեւ Ս. Սարգսյանի մամլո խոսնակը, ով արդեն մի քանի օր է չի բարեհաճում կատարել իր պարտականությունները: