| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ձեռքերդ հեռու հղիների գրպանից» ֆեյսբուքյան նախաձեռնությունը վաղը՝ ժամը 13։00-ից, բողոքի ակցիա է անցկացնելու Առողջապահության նախարարության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ հղիները բողոքում են առողջապահության նախարարության վերջին որոշման դեմ, համաձայն որի` մարտի 1-ից առողջապահության ոլորտում մի շարք անվճար ծառայություններ չեղյալ են համարվելու, մասնավորապես` վճարովի են դառնալու հղիության դեպքում առաջացած բարդությունների բուժումները՝ օրական 5000 դրամ։ Ակցիայի նպատակն այդ որոշման առնչությամբ բացատրություն պահանջելն է։
«Այդ փոփոխությունների թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել 5000 դրամ», – ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում միանալ ակցիային՝ ոլորտի պատասխանատուներին որոշման վերաբերյալ իրենց դժգոհությունը ցույց տալու և այն կասեցնելու համար։