|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Դեմ եմ» շարժումը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ֆինանսների նախարարության մոտ, մեր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի ապօրինի գործողությունների կապակցությամբ:
Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:
Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում: Այս նպատակով, կոչ ենք անում ձեզ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվել ֆինանսների նախարարության մոտ՝ մեր իրավաչափ պատասխանը տալու այս ապօրինություններին»: