|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քրդաբնակ Հաքքարի նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է իր քրդական արմատների մասին: Ըստ Haberturk-ի` նա նշել է, որ քաղաքացիները պետք է հպարտ լինեն իրենց քրդական արմատներով ու չթաքցնեն դա:
«Հպարտությամբ ասեք, որ քուրդ եք։ Ոչ ոք դրա համար ձեզ ոչինչ չի կարող անել: Իմ անցյալն էլ է քրդական։ Մենք քրդերի հետ այլևս ոչ մի խնդիր չունենք»,- ասել էր Թուրքիայի վարչապետը` պնդելով, որ Թուրքիայի իշխանություններն «անցյալում են թողել խտրականության քաղաքականությունը»։
Ուշագրավ է, որ Յըլդըրըմն արմատներով հայկական պատմական Երզնկա (Էրզինջան) նահանգից է, որն այժմ քրդաբնակ է: