Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էջմիածին քաղաքի հայորդաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի 2011թ. հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին:
ԿԳ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիսությանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, հոգևորականներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
«Հայ առաքելական եկեղեցին ԿԳ նախարարության կարևոր գործընկերներից է: Պետականության բացակայության ժամանակ հայ եկեղեցին մշտապես ստանձնել է կրթության կազմակերպման գործն ու արժանապատվորեն կրել այդ բեռը: Այժմ, պետականության վերականգնումից հետո, ավանդույթները շարունակելու, բարոյական նորմերով և Սահմանադրությամբ ամրագրված` Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչելու խնդիր և պարտավորվածություն ունենք»,- ասել է Աշոտյանը:
Տարվա «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների պարգևները հանձնել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետը և ՀՀ ԿԳ նախարարը: Մրցանակները տրվել են «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և մրցույթում այս տարի ընդգրկված լավագույն դասավարի համար:
Մրցույթի առաջին փուլն անցկացվել է մարզերում: Հայ Առաքելական եկեղեցու թեմերի և Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները յուրաքանչյուր մարզից ընտրել են լավագույն մասնագետներին, ովքեր հետո մրցել են ԿԳՆ-ում անցկացված հանրապետական փուլում: Մրցույթի հանրապետական փուլին մասնակցել է 50 ուսուցիչ:
Առարկայական հանձնաժողովների որոշմամբ` շնորհվել է 3 առաջին կարգի, 9-ը` երկրորդ կարգի և 15` երրորդ կարգի մրցանակ: