Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղավիացիայի կոմիտեից արդեն տևական ժամանակ է՝ գրավոր խնդրել էինք պատասխանել՝ ճի՞շտ են արդյոք լուրերն առ այն, որ կոմիտեի նախագահը՝ Տաթևիկ Ռևազյանը, դեռ հազիվ Հայաստան եկած, կրկին արձակուրդի է մեկնել: Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվեցին խոսակցություններ, թե Տաթևիկը գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով: Ընդ որում, մինչ այդ Ռևազյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտնել էր, թե ռազմական դրության պատճառով ստիպված է բնակություն հաստատել աշխատավայրում: Բայց չէ՞ որ ռազմական դրությունը չեղարկված չէ, ուրեմն նա այդ ինչպե՞ս է մեկնել հանգստի:
Վերջապես ստացանք կոմիտեի հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ կապված Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահ Տաթևիկ Ռևագյանի հանգստի մեկնելու հետ, հայտնում ենք հետևյալը.
Հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետը՝ հարկ է նշել, որ արձակուրդը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար, որի ժամանակահատվածում աշխատողը ազատ է տնօրինելու հանգստի ընթացքում անձնական և ընտանեկան կյանքը և ընտրելու աշխատունակությունը վերականգնելու ձևաչափը: Բացի այդ՝ ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ սահմանափակում՝ աշխատողի կողմից արձակուրդ մեկնելու և արձակուրդի ընթացքում գտնվելու վայրի առնչությամբ»:
ՉԷ, մենք էլ գիտենք, որ ցանկացած աշխատող հանգստի իրավունք ունի ու կարող է, որտեղ միջոցները ներում են, այդ հանգիստն անցկացնել: Պարզապես ուզում էինք հասկանալ Տաթևիկը տարվա մեջ 11 ամիս աշխատում է ու 1 ամիս հանգստանո՞ւմ, թե 1 ամիս աշխատում է (լինում է աշխատավայրում) ու 11 ամիս՝ շքեղ հանգստյան գոտիներում: Համենայնդեպս հիշեցնենք, որ Տաթևիկը սեպտեմբերի սկզբներին էր դեկրետային արձակուրդից հետո վերադարձել Հայաստան»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: