կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 09:53
Քաղաքական

Երիտհհկականները նշել են Հովիկ Աբրահամյանի հեռացման «ավետիսը». «Հրապարակ»

Երիտհհկականները նշել են Հովիկ Աբրահամյանի հեռացման «ավետիսը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու լուրը ոչ բոլոր ՀՀԿ-ականներին է տխրեցրել։ Մի մասն է միայն ափսոսանքով վերաբերվում, մյուսների տրամադրությունը խիստ բարձրացել է։ Հատկապես ոգեւորված են երիտհհկականները՝ Շարմազանով, Աշոտյան։

Այս թիմում է նաեւ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ում հաճախ էր կշտամբում Աբրահամյանը կառավարության նիստերի ժամանակ։ Աբրահամյանի հեռանալը ձեռնտու էր նաեւ նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ՀՀԿ հնաբնակներ Գագիկ Մելիքյանին եւ ուրիշների։

Նրանք սկսել են անգամ բացահայտ արտահայտել Աբրահամյանի հանդեպ իրենց վերաբերմունքը եւ ասել՝ «մենք վաղուց էինք ասում․․․»։ Տեղեկացանք նաեւ, որ Աբրահամյանի հակառակորդ թեւը՝ հնաբնակները, երեկ անգամ նշել են Արգամիչի հեռացման «ավետիսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: