|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրացական ԶԼՄ-ները գրում են, որ 2005-ի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների նոր հետաքննությունն ավարտվել է:
Ըստ ԶԼՄ-ների՝ վրացական դատախազությունը, սակայն, չի շտապում մանրամասներ հրապարակել, քանի որ բացահայտվել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անմիջական մասնակցությունը Ժվանիայի սպանությանը. գրում է Интерфакс-ը՝ Асавал-дасавали վրացական թերթին հղումով:
Ըստ թերթի՝ Ժվանիան սպանվել է Շավնաբադա նախագահական նստավայրում` Սահակաշվիլիի և ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլիի ներկայությամբ: Ապա նրա մարմինը հեռուստացույցի արկղի մեջ տեղափոխել են Թբիլիսիի կոնսպիրատիվ բնակարան, որտեղ բեմադրվել է նրա մահը գազային թունավորումից: Ըստ աղբյուրի` գոյություն ունի ձայնագրություն, որում Սահակաշվիլին ասում է. «Վերցրու մարմինը և արա՝ ինչպես պայմանավորվել էինք»: