08 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Արցախում ցեղասպանություն է. մեր հայրենիքի մի մասը կտրում ու տանում են մեզնից մեր աչքի առաջ։
Մեր պետությունը ղեկավարվում է թուրքական օկուպացիոն ռեժիմի կողմից, որպիսի հանգամանքը պարզ է նույնիսկ անզեն աչքով։
Այդ պայմաններում Արցախը վերջնականապես «խուրդվելու է», մեր հայրենակիցները լավագույն դեպքում դառնալու են տնավեր...հաջորդը Սյունիքն է, Գեղարքունիքը, Տավուշը և այդպես շարունակ։
Ստեղծված իրավիճակում, ես՝ որպես փաստաբան հայտարարում եմ անժամկետ գործադուլ՝ չեմ մասնակցելու որևէ տեսակի քննչական և/կամ դատավարական գործողություններին, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ և/ԿԱՄ ՎԱՐՉԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԿՎԵՐԱԲԵՐՎԵՆ ԱՅՍ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՁԵՌՆՎԱԾ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻՆ։
Լիահույս եմ, որ իմ այս քայլը կհասկանան թե իմ վստահորդները և թե դատավարություն բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցները, իսկ եթե ինչ-որ մեկը դա չհասկանա, ապա ես խորապես թքած ունեմ։
Ես հայ եմ, ես չեմ ուզում լռելյայն հետևել իմ հայրենիքի կորստյանը, ընդհակառակը՝ պատրաստ եմ յուրաքանչյուր հնարավոր և անհնարին ձևով օգնել իմ վիրավոր երկրին։
Հ.Գ.։ Հարգելի փաստաբան ընկերներ, ձեզնից ակնկալում եմ նույն վարքագիծը։
Բենիկ Գալստյան
Փաստաբան