|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հանրությունը շուտով կիմանա, թե ով է սպանել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիային. ըստ Новости-Грузия-ի` հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
«Հետաքննությունը փակուղում չէ, ընդհակառակը` առաջ է շարժվում: Դա նշանակում է, որ ճշգրտորեն պարզվում է այն, ինչ տեղի է ունեցել իրականում: Դուք շուտով հստակ պատասխան կստանաք` սպանությո՞ւն էր դա, թե՞ դժբախտ պատահար»,- ասել է նա Все новости թերթին տված հարցազրույցում:
2005 թվականի փետրվարի 3-ին Զուրաբ Ժվանիային մահացած էին գտել Թբիլիսիում` Քվեմո Քարթլիի նահանգապետ Ռաուլ Յուսուպովի հետ: Այն ժամանակ անցկացված հետաքննության վարկածով` մահվան պատճառը դժբախտ պատահարն էր. ասվում էր, որ քաղաքական գործիչները թունավորվել են շմոլ գազից: Սակայն ընդդիմադիրները եւ իրավապաշտպանները, նաեւ Ժվանիայյի ընտանիքը չեն հավատում պաշոտնական վարկածին. նրանք համարում են, որ վարչապետին սպանել են: